Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի փոխել
«Ինչ-որ մեկի ենթադրությունն է, երևկայությունը»: Newspress.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ, ՀԽ նախագահ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառանալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Նոր Հայաստան»-ի մի մասը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, միանալու է «Ժառանգության»-ը՝ ստեղծելով նոր քաղաքական ուժ:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ նման խոսակցություն և քննարկում չի եղել: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի փոխել:ը
Անդրադռանալով իշխանփոխության երրոդ փորձին` Ավետիսյանը նշեց, որ ճանապարհային քարտեզը արդեն պատրաստ է, երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար պետք է փորձել հնարավոր բոլոր տարբերակները` հնարավորինս անցնցում դուրս գալու համար:
Նկատենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը «Ընդդիմության միասնական շտաբ»-ը, ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակում է «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»-ը: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում»,-ասվում է հաղորդագրության մեջ: