Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է
Կորեայի Հանրապետության նախագահական ընտրություններում ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Լի Ջե Մյոնգն առաջատարն է:
էքզիթ փոլի արդյունքները հրապարակել է MBC հեռուստաալիքը։
Սոցիոլոգների կանխատեսումների համաձայն՝ Լի Ջե Մյոնգը կարող է հավաքել ձայների 51.7%-ը, նրա գլխավոր մրցակից Կիմ Մուն Սուն (իշխող Քաղաքացիական ուժ կուսակցությունից)՝ 39.3%-ը։ Նոր բարեփոխումների կուսակցության թեկնածու Լի Ջուն Սուկը կարող է ստանալ ձայների 7.7%-ը։
JTBC-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Լի Ջե Մյոնգը նույնպես առաջատար է. հարցվածների 50.6%-ը նշել է, որ քվեարկել է նրա օգտին։ Կիմ Մուն Սուն ստացել է 39.4%, իսկ Լի Ջուն Սուկը՝ 7.9%: