Անկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթի հուշաքարը
Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հուշաքարի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը։
Աղբյուրի հաղորդմամբ` Թալեաթի հուշաքարի բացմանը մասնակցել է Անկարայի քաղաքապետը, գովեստի և մեծարանքի խոսքեր հղելով դարի մեծագույն ոճրագործներից Թալեաթ փաշայի հասցեին։