Պարոն Բաբայանն ապօրինի շինթույլտվություն է տվել․ Առինջ գյուղի բնակիչները ճանապարհ են փակել (տեսանյութ)
Առինջ գյուղի բնակիչները Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք փակել են ճանապարհը, քանի որ դեմ են հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցմանը։
Նախատեսվում է տարածքում կառուցել 2 հատ 8 հարկանի շենք։
Նրանք նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դիմել են Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին։ Հավաքել են 58 ստորագրություն և ներկայացել նրան։ Չնայած դրան, Էդուարդ Բաբայանը շինթույլտվություն է տվել։ Այժմ բնակիչները պնդում են, որ քաղաքապետի շինթույլտվությունն ապօրինի է։
Նրանք ներկայացնում են փաստաթղթեր և բացատրում, որ այն, ինչ ներկայացվել է փաստաթղթերում՝ կեղծ է, իրականությանը չի համապատասխանում։ Ասել է թե՝ Բաբայանն ապօրինություն է արել։
«Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը»,- նշեցին բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում․