ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստեղծել են աներևակայելիորեն արդյունավետ գործընկերություն․ Թրամփ
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թուլկին կարդացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է տեղեկատվություն այս մասին։
«Վերջին 30 տարվա ընթացքում մեր երկրները՝ երկուսն էլ առատաձեռնորեն օժտված էներգետիկ ռեսուրսներով, ստեղծել են աներևակայելի արդյունավետ գործընկերություն էներգետիկ ոլորտում», - ասվում է նամակում։