Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր. Փաշինյանը հեգնել է ԵՊՀ ուսանողներին․ մանրամասներ՝ նրա և ուսանողների հանդիպումից

ԵՊՀ ուսանողներից Հովհաննես Շամրիկյանը կիսվել է իր տպավորություններով, որն ստացել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։  Նա մասնավորապես գրել է․

«Մայր բուհում մասնակցեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը պարզ էր․ ցույց տալ, որ համալսարանը «проходной двор» չէ։ Այստեղ կան արժանապատիվ, ազգային մտածողություն ունեցող ուսանողներ, և այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ։

Չկիսելով այն կոչերը, որոնք հորդորում էին բոյկոտել հանդիպումը՝ ես գնացի։ Քաղաքականությունն ու դիվանագիտությունը նրա մասին են, երբ պատրաստ ես խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց գաղափարներն անընդունելի ես համարում։ Ահա թե ինչու հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, հուսով եմ՝ ապագայում կհաջողվի հանդիպել նաև Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլոց հետ։
 
Ստորև' հարցերս
 
Հարց 1․ Արդյոք կգնայի՞ք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու
 
«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ- նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:
 
Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։
 
Հարց 2․ Արդյոք ունեի՞ք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ
 
«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեիք՞ այս նույն տեսակետները»։
 
Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։
 
Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․ «Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյոք Արցախ ունենալով՝ անկա՞խ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։
 
Շարունակեց պնդել, որ նույնիսկ, եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։
 
Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա ` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։
 
Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։ Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր: Այդ ամենը ավելի շուտ հիշեցնում էր հրապարակային հանրահավաք, քան հանդիպում ուսանողների հետ: Մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ նա իր հեգնական ոճով հնչեցրեց, որ պատերազմից հետո իբր պարզվել է, որ փաստորեն բոլորը կռվող և պատերազմող դարձան միայն, երբ նա ստորագրեց կապիտուլիացիան: Զգացվում էր՝ որ սա մանիպուլացիա էր քողարկված «սարկազմի» տակ։
 
Իրեն նաև թույլ տվեց անպատշաճ մեկնաբանություններ Հայ Առաքելական Եկեղեցու մասին։ Կարծելով, որ Եկեղեցին սուրբ է մեր ժողովրդի համար, և այսօրվա Հայաստանում հենց Եկեղեցին է ամենալեգիտիմ հաստատությունը, ես դա կապում եմ նրա հետ, որ նա' Ալիևի հետ ձեն-ձենի տված, փորձում է նվազեցնել Եկեղեցու դերը՝ թե՛ սիմվոլիկ, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես դա արել է բանակի հետ և այլն։
 
Չեմ կարող չասել՝ հանդիպման ընթացքում որոշ ուսանողներ բացահայտ հաճոյանում էին գլխավոր քեռակինների սիրահարին: Իմ մաղթանքը այդ ուսանողներին՝ լինել ավելի խելամիտ և բալանսավորված:
 
Երբ ուսանողուհիներից մեկը բարձրաձայնեց Երևանի տրանսպորտի ծանր վիճակի հարցը՝ Փաշինյանը պատասխանեց, թե սեպտեմբերից կլինեն հեծանիվների սուբսիդիաներ, և ինքը կարող է Արարատից ամեն օր հեծանիվով հասնել Երևան։ Ակնհայտորեն' սա հեգնական և խնդիրը շրջանցող պատասխան էր։
 
Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա»։