Պարզվել է Բրյուսելի օդանավակայանի պայթյունների մեջ կասկածվող անձանց ինքնությունը
Ոստիկանությունը պարզել է Բրյուսելի օդանավակայանի պայթյունների մեջ կասկածվող անձանց ինքնությունը, որոնց լուսանկարները տարածվել էին նախօրեին, հայտնում է RTBF-ը։
Հաղորդվում է, որ Բրյուսելի օդանավակայանում սայլակներով տղամարդիկ եղբայրներ Խալիդ եւ Բրահիմ Բաքրուաիներն են։
Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ հենց նրանք են օդանավակայան տարել պայթուցիկ սարքերը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ եղբայրները ծանոթ էին ոստիկաններին. նրանք կապ են ունեցել կազմակերպած հանցագործությունների հետ։ Ահաբեկչական խմբերի հետ կապերում նրանց չեն նկատել։
Նրանցից մեկը՝ Խալիդը, ուրիշի անվան տակ բնակարան էր վարձել այն թաղամասում, որտեղ մի քանի օր առաջ ոստիկանների եւ ահաբեկչության մեջ կասկածվողների միջեւ հրաձգություն էր տեղի ունեցել։