Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը ռազմավարական բնույթ ունի. Դավիթ Անանյան

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործող ապազգային իշխանությունների կողմից կազմակերպված արշավը ակնհայտորեն քաղաքական նպատակադրումներ ունեցող գոյաբանական սպառնալիք է ազգային ինքնության և պետական ինքնիշխանության պահպանման համար։ Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ նրա, այս հարձակումը ռազմավարական բնույթ ունի և ակնհայտորեն կառուցված է երկու փոխկապակցված փուլերի շուրջ, որոնք կարելի է անվանել «նվազագույն ծրագիր» և «առավելագույն ծրագիր»:

«Նվազագույն ծրագիրը, ըստ երևույթին, նպատակ ունի թուլացնել Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ սահմանադրական կարգավիճակը: Գործող Սահմանադրությամբ ամրագրված այս կարգավիճակը ոչ միայն արտացոլում է դրա պատմական նշանակությունը որպես հայ ժողովրդի հոգևոր միջուկ, այլև ընդգծում է դրա առանցքային դերը ազգային ինքնության պահպանման գործում: Ազդարարված «Սահմանադրական բարեփոխումների» շրջանակում, ըստ էության, առաջ է քաշվում մանիպուլյատիվ դիսկուրս, որտեղ եկեղեցու դերի անկման առաջարկը քողարկվելու է «ժողովրդավարացման» կամ «իրավունքի գերակայության» ներդրման պահանջներով: Միաժամանակ, ՀԱԵ բացառիկ կարգավիճակից ազատվելը ազգային ու ապազգային ուժերի հավասարակշռության լիակատար փոփոխության առաջին քայլն է` ազգային ինստիտուտների թուլացմամբ ներքին ու արտաքին հետաքրքրվածների պահանջով կամ ցանկությամբ:

Առավելագույն ծրագրի վերջնական նպատակը շատ ավելի խորն է և ավելի կործանարար: Այն կարող է ենթադրել Հայ Առաքելական Եկեղեցու լիակատար փլուզումը՝ որպես ազգային ինստիտուտ, որը հազարամյակներ շարունակ պահպանել է հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և գաղափարախոսական միասնությունը։ Այս սցենարը նպատակ ունի ոչնչացնել ազգային ինստիտուցիոնալ անկախության վերջին ամրոցներից մեկը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի ինքնության խաթարմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ պետականության կորստի և ազգային գոյաբանական աղետի:

Պակաս վտանգավոր չէ այն փաստը, որ առաջին ծրագիրը կարող է լինել երկրորդի իրատեսական «ցատկահարթակ»։ Եկեղեցու կարգավիճակի աստիճանական թուլացմանը կարող է հաջորդել նրա հետագա մարգինալացումը հանրային գիտակցությունից։ Բացի այդ, ՀԱԵ շուրջ հակամարտությունը կարող է օգտագործվել որպես հանրային գիտակցությունը կառավարելու և ընտրական առավելություններ ստանալու կարճաժամկետ մեխանիզմ։ Եկեղեցու նկատմամբ շանտաժն ու ճնշումը, ըստ երևույթին, ներառված են նախընտրական հաշվարկների ավելի լայն համատեքստում՝ ստեղծելով բարեփոխական օրակարգի տպավորություն, մոբիլիզացնելով որոշակի արմատական սոցիալական խմբեր և, վերջին հաշվով, ապահովելով ներկա իշխանության վերարտադրությունը առաջիկա ընտրություններում:

Այս մտահոգիչ գործընթացների ֆոնին ամենահրատապ հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքեն այս մարտահրավերին այն ուժերը, որոնց համար ազգային ինքնությունն ու ավանդական հայկական արժեքները գերակա են։ Արդյո՞ք նրանց գործողությունները կլինեն բավականաչափ համակարգված և վճռական՝ հաշվի առնելով սպառնալիքների մասշտաբները։ Առայժմ նրանց անգործությանն ու անմիաբանությանն ենք ականատես լինում, որի պատմական ելքը ազգային ինքնության համար աղետալի հետևանքներն են։

Ազգային արժեքները կիսող քաղաքական ուժերը կանգնած են ճակատագրական քննության առջև. կկարողանա՞ն նրանք մոբիլիզացվել և այս ճգնաժամը շրջել հասարակության համախմբման օգտին, կցանկանա՞ն նրանք միավորել իրենց ռեսուրսները և դառնալ կառուցողական ուժ, որը կարող է կանգնեցնել այս հարձակումը հայկական գոյութենական հիմքերի վրա։

Պետք է հստակ գիտակցել, որ այս ազատագրական պայքարը հավատքի կամ եկեղեցական հարցից շատ ավելի հեռու է գնում։ Այն ազդում է հայ ժողովրդի՝ որպես մտավոր և մշակութային համայնքի ճակատագրի, սերունդների շարունակականությունը պահպանելու և միջազգային հարաբերությունների սուբյեկտ մնալու նրա կարողության վրա»,- գրել է Անանյանը։