Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հոգևորականներին անձնական բնույթի տեղեկություններով սպառնալը քրեորեն հետապնդելի արարք է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում  է.

Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին կարեւորում էր պետության եւ եկեղեցու անջատ լինելը, վերջին օրերին խառնվել է հոգեւորականների կյանքին, հասել ընդհուպ նրանց անկողին։ Մեկը մյուսին հերթ չտալով` ինքն ու կինը վիրավորանքներ ու զգուշացումներ են ուղղում հոգեւորականներին, փողոցային բառապաշարով վարկաբեկում, սադրում։ Կառավարության վերջին նիստում եկեղեցիները «չուլանների» վերածելու մասին Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց ասպարեզ եկավ նաեւ կինը. «Երկրի գլխավոր մանկապիղծները «չուլան» բառից դիվահարվել են։ Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»: Տիկնոջ «պասը» վերցրեց ամուսինը, եւ Նիկոլ Փաշինյանը, առանց անուն տալու, գրեց. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։


Եվ արդեն մի քանի օր է՝ այր ու կին «պասերով» «ծամում» են հոգեւոր դասի «միսը» եւ հատկապես սեւեռվել են հոգեւորականների կուսակրոնության խնդրի վրա։ Եկեղեցին առայժմ լռում է, մի քանի անհատներ են միայն արձագանքել, որոնց թվում՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է հորդորել Հայաստանի ղեկավարին եւ նրա կնոջը՝  չմտնել մարդկանց, այդ թվում՝ նաեւ կուսակրոն հոգեւորականների անձնական կյանք։ «Կուսակրոնության մեջ էլ, որ ամենախոցելին է, այն էլ 21-րդ դարում... էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մեկ ամիս առանց կնոջ ապրել...»,- ասել էր նա եւ կրկին արժանացել վարչապետական ընտանիքի ուշադրությանը:
Քաղաքականապես ակտիվ հանրույթը  փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ է պետության ղեկավարը նման եռանդով ձեռնամուխ եղել եկեղեցականների կուսակրոնության մասին քննարկումներին: Մարդկանց մեծ մասը վրդովված է այս պահվածքից, թքում-մրում են, բայց Նիկոլ Փաշինյանն ու կինը ոչ միայն կանգ չեն առնում, այլեւ անցել են հասցեական մեղադրանքների: «Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին»,- գրել է Փաշինյանը: Նա կարծում է, որ «Հայաստանի Հանրապետությունը», թերեւս` իրեն նկատի ունի, պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Հայաստանում սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր հիշեցնում բոլոր նրանց, ովքեր  կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը վերագրում էին իշխանություններին։ «Սա իմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական դիրքորոշումն է` եկեղեցին ու պետությունն անջատ են, եւ այդ անջատությունը պետք է պահպանել»,- վստահեցնում էր նա: Բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանության եւ եկեղեցու ջրերը մի առվով չեն գնում, հոգեւոր դասի «կռիվը» 7 տարում տարբեր դրսեւորումներ ունեցավ․ վերջին երկու տարիներին, դիցուք՝  Հանրային հեռուստաընկերությամբ այլեւս չի հեռարձակվում Վեհափառի ամանորյա ուղերձը, նրան ոստիկանական բիրտ ուժով անցած տարի թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, քանի որ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը դեռ չէին հեռացել այնտեղից։ 

Հոգեւորականների դեմ սանձազերծված արշավն անընդունելի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի համար, նախ՝ այն պատճառով, որ Հայաստանում սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, երկրորդ․ այդ գրառումներում նա մտահոգիչ ակնարկներ է տեսնում՝ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու առումով։

«Պետական կառավարման մարմինները՝ վարչապետի գլխավորությամբ, չպետք է միջամտեն եկեղեցու գործերին։ Բնականաբար, յուրաքանչյուրը կարող է կարծիք հայտնել, բայց այն, ինչ որ հիմա կատարվում է, անթույլատրելի է։ Եթե չի ասվում, թե խոսքն ում մասին է ՝ նկատի ունեմ «սրբազանի քեռու կնգա» գրառումը, բոլորը բոլորի վրա պետք է կասկածեն, այն տեղեկությունը, որ հրապարակվել է, եթե բամբասանքի մակարդակի տեղեկություն է, ուրեմն անլուրջ է, որ վարչապետի շուրթերով բամբասանք է տարածվում: Եթե բամբասանք չէ, ապա դա լուրջ է, կնշանակի, որ գաղտնալսում են տվյալ մարդուն: Որեւէ մեկի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություն հավաքելը, մշակելը, այն օգտագործելը, դրանով սպառնալը քրեորեն հետապնդելի արարքներ են։ Պետք է հասկանանք՝ պետական կառավարման օղակներում օպերատիվ ծառայություն իրականացնող մարմիննե՞րն են նման տեղեկություն հավաքում եւ տալիս վարչապետին։ Որովհետեւ սա մարդկանց անձնական կյանքին վերաբերող երկրորդ դեպքն է, առաջինը շատ հայտնի Հովիկ Աղազարյանի պարագայում է տեղի ունեցել, իր դեպքում Աղազարյանի հեռախոսն է առգրավվել, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, մյուս դեպքում որեւէ սրբազանի հեռախոս չի առգրավվել, եւ այն տեղեկությունները, որ հրապարակվում են Փաշինյանի կողմից, իմ նշած երկու ուղղություններով էլ խորը մտահոգիչ են»։ 

Փորձագետների առաջ քաշած վարկածներից մեկով՝ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցուն, քանի որ բոլոր հարցումներով եկեղեցին է առաջատարը՝ հանրության մոտ 60-70 տոկոս վստահություն ունի: Ի՞նչ է տալու դա Փաշինյանին, Մարուքյանը չի կարող ասել, նա այլ վարկած ունի, թե ինչու է եկեղեցին թիրախավորվել Փաշինյանի կողմից․ «Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իրենից վտանգ է ներկայացնում։ Մեկ շաբաթ անց ՀՀ իշխանությունները հարձակվում են եկեղեցու վրա․ առիթներ կարելի է գտնել, թե չուլան եք սարքել, ով ում հետ է սեռական հարաբերություններ ունենում․․․ Ակնհայտ է՝ Ադրբեջանից եղել է արձագանք, որ ձեզ մոտ դիմադրության օջախ կա, ոչնչացրեք, հիմա այդ օջախը ոչնչացվում է։ Ինչ-որ մեկը, որեւէ ինստիտուտ, որեւէ բան, որ Ադրբեջանի աչքի գրողն է, պետք է ոչնչացնել՝ կլինի բանակը, եկեղեցիները, մեր սահմանադրության պրեամբլուան, Արարատ լեռը, զինանշանը եւ այլն»: