Հաքան Ֆիդանը մանրամասներ է հայտնել Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում։
X սոցիալական ցանցում արված գրառման մեջ նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կողմերը կսկսեն տեխնիկական մակարդակով աշխատանքները փոխանակված հուշագրերի հիման վրա։
«Մենք հյուրընկալեցինք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որն անցավ կառուցողական մթնոլորտում, և կողմերը ամրապնդեցին առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մարդասիրական գործընթացները ընդլայնվում է: Կողմերը նաև փոխանակեցին հուշագրեր, որոնք արտացոլում են իրենց համապատասխան տեսակետները հրադադարի և խաղաղության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանք կսկսեն աշխատել այս տեքստերի վրա», - գրել է Ֆիդանը։
Ըստ նրա՝ Ստամբուլում հանդիպման ժամանակ կողմերը որոշել են շարունակել նախապատրաստական աշխատանքները առաջնորդների մակարդակով հնարավոր հանդիպման համար։