Հութիները հայտարարել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։
Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
«Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Զուլֆիկար տիպի բալիստիկ հրթիռով և հարձակվելով Բեն Գուրիոն օդանավակայանի վրա», - ասել է նա։