Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կա 1 զոհ և 69 վիրավոր
Թուրքական Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյիկը հայտնել է, որ երկրի հարավարևմտյան ափին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել։
Պաշտոնյան այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Երկրաշարժի հետևանքով 14-ամյա երեխան մահացել է խուճապի պատճառով», - նշել է նա։
Աքբըյիկի խոսքով՝ խուճապից և բարձրությունից ցատկելու հետևանքով վիրավորվել է 69 մարդ, որոնցից 46-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Նահանգապետը ընդգծել է, որ քաղաքում ավերածություններ չեն եղել։