Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հետևելով Քրիստոսի խոսքին՝ ժայռի վրա հաստատված ձեր տունը պետք է ավելի ամրանա․ Արամ Ա Հայրապետ

Ողջունելի է Հունաստանի հայ գաղութի վերակազմակերպման դրական ընթացքը։ Հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը․

«Կիրակի առաւօտ՝ 1 Յունիս 2025-ին, Քոքինիոյ շրջանի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ, Սուրբ եւ Անմահ Պատարագին նախագահեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Սուրբ Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան: Սուրբ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք՝ Վեհափառ Հայրապետին հայրապետական գահակալութեան 30 ամեակին առիթով: Արարողութեան նախագահեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի եւ ձեռագրատան ու հնատիպերու բաժանմունքի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան: Ապա, հաւատացեալներուն իր հայրապետական պատգամը ուղղեց Նորին Սրբութիւնը։

Արամ Ա. Կաթողիկոս ողջունեց Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, թեմի ազգային վարչութիւնը, երեսփոխանական ժողովը, յարակից մարմիններն ու յունահայ գաղութին մէջ գործող բոլոր կազմակերպութիւնները: Ան շեշտեց, որ թեմի կեանքէն ներս վերակազմակերպումի նոր ընթացք մը սկսած է նոր առաջնորդի եւ նոր երեսփոխանական ժողովի ընտրութեամբ: Անհրաժեշտ է, որ վերակազմակերպումի ու վերակենսաւորումի նոր ընթացք մը բացուի գաղութին մէջ, ընդգծեց Նորին Սրբութիւնը: Այս ծիրէն ներս, ան յիշեց Քրիստոսի խօսքը, թէ ինչպէս իմաստուն մարդը իր տունը կը շինէ ժայռի վրայ եւ երբ փոթորիկներ գան՝ չեն կրնար խախտել զայն։ Քրիստոսի կողմէ ներկայացուած այս պատկերը պատգամ մըն է մեր բոլոր գաղութներուն ու կազմակերպութիւններուն: Ուղղելով իր խօսքը յատկապէս Յունաստանի հայ գաղութին՝ Հայրապետը շեշտեց, թէ ժայռի վրայ շինուած ձեր հաւաքական տունը պէտք է աւելի ամրանայ.-

ա) բոլորուելով հաւատքի տան՝ եկեղեցւոյ շուրջ.

բ) ամրապնդելով հայ մշակոյթի մեր տունը ու յատկապէս հայ դպրոցը.

գ) հետապնդելով մեր ժողովուրդի արդար իրաւունքները.

դ) նոր մղում տալով գաղութի վերակազմակերպումի աշխատանքներուն:

Յիշեալ իւրաքանչիւր կէտին մասին Արամ Ա. Կաթողիկոս լայնօրէն անդրադարձաւ եւ կոչ ուղղեց Յունաստանի հայ գաղութին, ժայռի վրայ հաստատուած իր հաւաքական տունը աւելի ամրացնելու՝ հետեւելով Քրիստոսի խօսքին:

Սուրբ եւ Անմահ Պատարագէն ետք, տեղի ունեցաւ աջահամբոյր: Ապա, ազգային վարչութիւնը, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, ճաշկերոյթ մը սարքեց:

Յունաստանի Հայոց Թեմին տուած իր կարճատեւ հովուապետական այցելութեան ընթացքին, Նորին Սուրբ Օծութիւնը հանդիպում ունեցաւ ազգային վարչութեան, Հ.Յ.Դ.ի կեդրոնական կոմիտէին եւ գաղութէն ներս ծառայող միաբան թէ քահանայ հայրերուն հետ: Հայրապետը նաեւ նախագահեց Համազգայինի կազմակերպած մշակութային երեկոյին եւ իր գնահատանքը յայտնելով Համազգայինի ընտանիքին՝ կոչ ուղղեց մեր մշակութային արժէքները ու աւանդութիւնները վառ պահելու եւ աւելի հարստացնելու՝ որպէս երաշխիք մեր ժողովուրդի ինքնութեան պահպանման»: