Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ, 24 հզ․ արցախցի երեխաներ զրկվեցին կրթությունից

«Գեղարդ» վերլուծական․

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունն Շուշիում կազմակերպել էր «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։

Առաջին հայացքից թվում է՝ հրաշալի միջոցառում է, բայց՝ միայն առաջին հայացքից։ Միջոցառումը կազմակերպել է մի պետության կառավարություն, որն ընդամենը 5 տարի առաջ նույն Շուշի քաղաքի երեխաներին զրկեց իրենց հայրենիքում մանկությունն անցկացնելու ու ապրելու իրավունքից։

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը համակարգված կերպով իրականացրին ռազմական հանցագործություններ, որոնք ուղղված էին ոչ միայն պաշտպանական դիրքերի, այլև՝ անմիջապես խաղաղ բնակչության դեմ։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տեղի ունեցան մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, տուժեցին անմեղ երեխաներ։

Հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքի վրա իրականացված հրետանակոծության հետևանքով, սպանվեց 9-ամյա մի աղջիկ, իսկ նրա 2 տարեկան եղբայրը ստացավ մարմնական ծանր վնասվածքներ։ Հոկտեմբերի սկզբին՝ Մարտակերտ քաղաքից տարհանվելու ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերի՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ծանր վիրավորվեց 13-ամյա մի տղա։ Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում, դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով, վիրավորվեց 14 տարեկան տղա։ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 5 խաղաղ բնակիչ՝ երեքը՝ երեխաներ։

Սեպտեմբերի 20-ին, ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկատվության, արձանագրվեց առնվազն 200 մահ և 400-ից ավելի վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցեց 40-ը, որոնցից 13-ը՝ երեխաներ։

44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխաներ զրկվեցին կրթություն ստանալու իրենց իրավունքից։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրեց այց Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ անցկացնելու առաքելությամբ։ Փաստահավաք խումբը տեղում արձանագրեց, որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտից սկսած: Սոթք գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ ԱԹՍ հարվածի արդյունքում վնասվել էր ոչ միայն բնակելի տներից մեկը, այլև՝ պայթյունի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցը: Ծնողների խոսքով՝ ապահովության համար երեխաների հետ ստիպված էին ժամանակավորապես թաքնվել նկուղներում։

Միջազգային հանրության թողտվության պայմաններում ադրբեջանական զինված ուժերը, դիտավորյալ շարունակելով պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ, թիրախավորեցին անգամ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը:

Չնայած միջազգային կարևոր դերակատարների հայտարարություններին՝ իրավիճակը մնաց անփոփոխ։ Շրջափակման պատճառով 270 երեխաներ չկարողացան վերադառնալ իրենց բնակության վայրեր։ Խախտվեցին նրանց անվտանգության, կրթության և ընտանիքում ապրելու իրավունքները։ Դեղորայքի, բժշկական պարագաների, հիգիենայի միջոցների խիստ պակասը բացասական լուրջ ազդեցություն ունեցավ երեխաների առողջության և առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքի վրա։ Մանկական կաթնախառնուրդի բացակայությունը հարյուրավոր նորածինների մոտ առաջացրեց սննդային լուրջ խնդիրներ՝ վտանգելով նրանց ֆիզիկական ու հոգեկան զարգացումը։ Արցախի իշխանությունների պնդմամբ՝ երկրում յուրաքանչյուր երեք մահից մեկը պայմանավորված էր թերսնմամբ։

Ադրբեջանի կողմից վարվող Արցախի բնակչությանն ահաբեկելու և նրանց մշտական անորոշության ու լարվածության վիճակում պահելու դիտավորյալ քաղաքականությունն ակնհայտորեն բացասական ազդեցություն ունեցավ արցախցի երեխաների ոչ միայն հոգեկան առողջության, այլև՝ վարքի վրա։

Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունն Արցախի խաղաղ բնակչության դեմ, ոչ միայն խախտեց միջազգային իրավունքներն ու հումանիտար սկզբունքները, այլև խլեց մի ամբողջ սերնդի մանկություն: Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, նույն այդ քաղաքից և Արցախի ողջ տարածքից բռնությամբ տեղահանված հազարավոր արցախցի երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու, կրթություն ստանալու իրավունքից, անվտանգ մանկություն ունենալու հնարավորությունից։