Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 383.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.24 դրամ (աճել է 3.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.85 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով, վաճառվում է 440-445 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.68-4.82 դրամով, վաճառվում է 4.91-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:
Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 437-438 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: