Ճգնաժամային կենտրոնում հայտնել են Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը
Բելգիայի ճգնաժամային կենտրոնում պարզաբանել են մայրաքաղաքում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը, գրում է Газета-ն:
Կենտրոնի տվյալների համաձայն` երկրի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել է 34 զոհի և մոտ 200 տուժածի մասին:
Մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն է հնչել` 2-ը օդանավակայանում և մեկը մետրոյում: Երեկ հաղորդվում էր մետրոյի 3 կայարաններում պայթյունների մասին։
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։