Հայտնի է` ով կփոխարինի Արամ Հովհաննիսյանին ՆԳՆ ոստիկանության պետի պաշտոնում
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՆԳՆ ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է Արամ Հովհաննիսյանին այդ պաշտոնից ազատելու մասին որոշումը:
Մարզպետ Արամ Ղազարյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ նշել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։
«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»։
Եվ ահա մեզ հայտնի է դարձել, որ այդ աշխատանքը ՆԳ փոխնախարար - ՆԳՆ ոստիկանապետի աշխատանքն է: