Իլոն Մասկը հայտարարել է նոր մեսենջերի ստեղծման մասին
լոն Մասկը հայտարարել է XChat նոր մեսենջերի ստեղծման մասին: X-ում Մասկը գրել է, որ թողարկվի նոր մեսենջեր՝ Bitcoin ոճով գաղտնագրմամբ, բոլորովին նոր ճարտարապետությամբ։ Այն կունենա ինքնաոչնչացվող հաղորդագրություններ և ցանկացած տեսակի ֆայլ ուղարկելու հնարավորություն, նաև՝ աուդիո/տեսազանգերով։ «Դուք կարող եք աուդիո/տեսազանգեր կատարել առանց հեռախոսահամարի՝բոլոր հարթակներում»,- մեկ այլ գրառմամբ նշել է Մասկը։