Ուկրաինան ոչնչացրել է 41 ռուսական ինքնաթիռ
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հաստատել է, որ գործողության արդյունքում ոչնչացվել է 41 ռուսական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական թևավոր հրթիռակիրներ։
Ոչնչացվածների թվում էին A-50 օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, ինչպես նաև Տու-95, Տու-22Մ3 և Տու-160 ռմբակոծիչներ, որոնք օգտագործվել են Ուկրաինային հարվածելու համար։
Մալյուկի խոսքով՝ ոչնչացվել է Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված ռազմավարական ավիակիրների 34%-ը։
«Սա ոչ միայն ջախջախիչ հարված է թշնամու ավիացիային, այլև լուրջ ապտակ է Ռուսաստանի հզորությանը», - ասել է նա։