Լրագրողները ավելորդ աչքերի դեր են կատարում
«Վարչական լծակներ, թաղային հեղինակություններ և մեխանիզմներ օգտագրոծելով կորզում են ձայներ և այստեղ Ընտրական օրենսգիրքը որևէ կապ չունի»:
Newspress.am -ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ կեղծիքները լինում են տարբեր մեխանիզմներ օգտագործելով:
Նա անդրադարձավ ԸՕ-ում լրագրողների թվի սահմանափակմանը վերաբերող դրույթին: Մելիքյանի դիտարկմամբ` լրագրողներն են մեծամասամբ կեղծիքները հայտնաբերում.
«Նախորդ ընտրությունները և հանրաքվեն ցույց են տվել, որ լրագրողները իրենց առաքելությունը կատարելով, ավելորդ աչքերի դեր են կատարում և խոչընդոտում են այն կեղածարարների աշխատանքը, ովքեր փորձում են մաքսիմալ ձայներ կորզել»,- մանրամասնեց նա:
Աշոտ Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ իրենք իրենց առաջարկներն են ներկայացրել «Պետք է հավատարմագրման ինստիտուտ ներդրվի, և եթե լրատվամիջոցը ուզում է աշխատել, ապա հավատարմագրվի ընտրական հանձնաժողովում»:
Բացի այս առաջարկից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պահանջում է նաև, որ տարանջատեն լրագրողներին և դիտորդներին: