Կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել. Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձել է
«Զվարթնոց» օդանավակայանում նախորդ գիշեր զուռնա-դհոլով դիմավորել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնի Համլետ Մանուկյանին և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանին, բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանին, սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։
Արթուր Դավթյանը news.am-ի հետ զրույցում ասել, է, որ լուրջ արդյունք են գրանցել Եվրոպայի առաջնությունում. «Մեր երիտասարդները երիտասարդական Եվրոպայի առաջնությունից հետո միանսգամից մեծահասակների առաջանությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին։
Ուրախ եմ, հպարտ եմ իմ ոսկե մեդալի համար։ Կարողացանք լավ մասնակցել, կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել»։
17-ամյա Համլետ Մանուկյանն առաջին անգամ մասնակցել է մեծահասակների առաջնությանն ու ոսկե մեդալ նվաճել։
«Լավ ստացվեց Եվրոպայի առաջնությունը։ Մեկնում ենք հաղթանակի համար, բայց մրցումն է ցույց տալիս, թե ինչպիսին կլինի արդյունը։ Բոլոր մասնակցները ուժեղ էին»,- ասել է Համլետը։
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայացել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։ Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ: