ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես վերադառնալ Գազայի շուրջ Իսրայելի հետ բանակցություններին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram-յան ալիքում։
«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ անուղղակի բանակցություններին՝ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ պարտադիր պայման է համարում Գազայում մշտական հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը: