Ճապոնիայում 6, 1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները 6.1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ, այն զգացվել է Սախալինի մարզի հարավային Կուրիլյան կղզիների բնակեցված տարածքներում։
Այս մասին հայտնել է Յուժնո-Սախալինսկի տարածաշրջանային տեղեկատվության մշակման կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է հունիսի 2-ին, ժամը 05:51-ին: 6.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հոկայդո կղզու ափերից 62 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Կունաշիր կղզու Գոլովնինո գյուղից 285 կմ հարավ-արևմուտք։
Երկրաշարժը զգացվել է հարավային Կուրիլյան կղզիների բնակեցված տարածքներում՝ երկու մագնիտուդով։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: