Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Կարոլ Նավրոցկին
Լեհաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին հաղթեց Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50.9%-ը։
Այդ մասին են վկայում Հանրապետության Պետական ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 100%-ի մշակման տվյալները։
Իշխող Քաղաքացիական կոալիցիայի թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է 49.1%։
Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին։ Պետական ընտրական հանձնաժողովը նախատեսում է հրապարակել իր պաշտոնական արդյունքները հունիսի 2-ին։