Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի։
Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 մահացածի մարմիններ, այդ թվում՝ ավելի վաղ սպանված 5-ը։ Տեղափոխվել է նաև 136 վիրավոր։ Սակայն, փլատակների տակ և փողոցներում դեռևս կան բազմաթիվ զոհեր, որոնց չեն կարողանում հասնել շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության ծառայությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ մարտի 18-ից ի վեր Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 4149 մարդ, վիրավորվել է մոտ 12,5 հազարը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր 2023 թվականի հոկտեմբերին զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 54418-ը, վիրավորվել է 124190-ը։