Թուրքն արդեն Հայաստանում է, իսկ ընդդիմությունն սպասում է 2026թ֊ի ընտրություններին` երևի «արևմտյան արրբեջանում» «գուբերնատոր» են ուզում դառնալ
Նիկոլը մի անգամ մի բառ (դ...ել) օգտագործեց, քաշվեց մի կողմ, ու այդ բառը դարձավ խոսույթ. համացանցում նայում ես` դ....ում են, հեռուստացույցը միացնում ես` դ...ում են....
Սա պլինտուզից ցածր մակարդակ է, որն անուն ունի` արժեհամակարգի ոչնչացում....
Ասում են` թուրքը գալու է Հայաստանը գրավի.... ձեզ թվում է` թուրքը յաթաղանով պետք է գար գրավե՞ր Հայաստանը...
Ի՞նչ նեղություն, եթե ներսի թուրքերը սահուն ու հաստատ գործողություններով թրքացնում են Հայստանը` վերածելով թշնամու երազած արևմտյան ադրբեջանի ...
Ձեզ թվում է` գրավելը պոզով֊պոչո՞վ է....
Էլ ի՞նչ անեն, որ հասկանաք` թուրքը արդեն վաղուց Հայաստանում է:
Բայց վատն այն է, որ եթե անհատը ուզում է, բայց ինքն իրենով ոչինչ չի կարողանում ձեռնարկել ու պայքարել այս ամենի դեմ, ապա նախաձեռնող ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերը չեն ուզում մատը մատին տալ, թեև կարող են։
Կարող են ու պարտավոր, բայց սպասում են ու պատրաստվում 2026թ֊ի ընտրություններին` երևի, արդեն «արևմտյան արրբեջանում», «գուբերնատոր» դառնալու ակնկալիքով:
Արմինե Մկրտումյան