Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է տարածաշրջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան: Ցնցումները գրանցվել են 3.1 մագնիտուդ հզորությամբ:
Երկրաշարժը տեղի է ունեցել 67 կմ խորության վրա։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: