Ադրբեջանը անտունների նոր խմբաքանակ է ուղարկել օկուպացված Բերձոր
Օկուպացված Արցախի Բերձոր քաղաք է տեղափոխվել բնակվելու անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Այս փուլում քաղաք է մեկնել 153 մարդ (38 ընտանիք)։
Նախկինում նրանք ժամանակավորապես բնակություն էին հաստատել հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պետական համակողմանի հոգատարության համար: