Թուրքիայի և Վրաստանի կրոնական գործիչների այցելել են օկուպացված Արցախի Շուշի քաղաք
Օկուպացված Արցախի Շուշի քաղաք են ժամանել Թուրքիայից և Վրաստանից կրոնական գործիչներ։
Այսօր այդ պատվիրակությունը կծանոթանա Շուշիի պատմական վայրերին և պարսկական մզկիթներին։
Պատվիրակության այցը, որին մասնակցում են ավելի քան 30 կրոնական գործիչներ, կազմակերպվել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի և դրա ղեկավարությամբ գործող Հոգևոր արժեքների խթանման հիմնադրամի կողմից։
Այն կտևի մինչև հունիսի 2-ը և նպատակ ունի ամրապնդել կրոնական և հոգևոր կապերը: