Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԻրանին միջուկային զենքի մշակումից զրկելը ավելի կարևոր է, քան համաշխարհային ճգնաժամըՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժածՌուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում 408 տոննա պարարտանյութՌուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին (տեսանյութ)
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵրևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրերի մասին«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր ԿառավարությունումԱրմեն Գրիգորյանը մեկնել է ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին «Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են«Իրավունք». Վարդան Ղուկասյանը «քսի՞ֆ է» ուղարկել«Ժողովուրդ». Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով «Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ«Փաստ». Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնելԳերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանինՀունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ Սուրենյան (տեսանյութ) «Ժողովուրդ». ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել ՓաշինյանըՌուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն
Մամուլ

«Խելացի էր, աշխույժ, բարի, այնքան երազանքներ ու նպատակներ ուներ Էրիկս». Էրիկ Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, չարաճճի, խելացի։ Իր ակտիվությամբ որևէ մեկին վնաս չի տվել։ Անասելի բարի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի շրջան, քաղաք Նովոչերկասկ: Այնտեղ Էրիկը մանկապարտեզ է հաճախել։ Հետո 2007-2016 թթ. սովորել է տեղի թիվ 6 դպրոցում: Ուսման ընթացքում ունեցել է բազում հաջողություններ, այդ թվում՝ ստացել գերազանցության պատվոգրեր, մրցումներում և օլիմպիադաներում հաջողություններ գրանցել, արժանացել պատվոգրերի և հավաստագրերի։ «Առաջինից մինչև չորրորդ դասարան ամեն տարի գովասանագրեր է ստացել, գերազանց առաջադիմության համար պատվոգրեր մաթեմատիկայից և ռուսաց լեզվից։ Բոլոր ուսուցիչներն իրեն շատ են սիրել։ Տարիքի հետ իր առաջադիմությունը մի փոքր թուլացավ, բայց ուսուցիչների վերաբերմունքը չփոխվեց Էրիկիս նկատմամբ»։ Մայրիկի խոսքով, որդու տարերքը ավտոմեքենաներն էին, փոքր տարիքից կարողանում էր մեքենա վարել:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովոչերկասկի քոլեջ։ Մասնագիտական ուղղվածությունը ռեստորանային բիզնեսն էր։ 2019 թվականին, կիսատ թողնելով ուսումը, Էրիկը վերադառնում է Հայաստան։ «Շատ էր սիրում Հայաստանը, ուզում էր իր հայրենիքում ծառայել։ Որպես ծնող՝ դեմ եմ եղել իր որոշմանը, բայց նա գնեց ինքնաթիռի տոմսը և հետո ինձ հայտնեց իր որոշման մասին»։ Խոսելով որդու երազանքների մասին՝ տիկին Աննան նշում է՝ Էրիկը գիտեր, որ մայրիկը ծով շատ է սիրում։ «Ասում էր՝ մամա՛ ջան, հենց մեծանամ, առաջին հերթին քեզ համար գնելու եմ մեքենա, հետո տուն ծովի ափին»։

2019 թ. հուլիսի 15-ին Էրիկը զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախում՝ Ասկերանի շրջանի թիվ N զորամասի 5-րդ գումարտակի նռնականետային դասակում: «Շատ էի անհանգստանում իր համար։ Ռուսաստանում ապրած երեխա էր, հայերեն գրել-կարդալ չգիտեր, միջավայր էր փոխել, ու մտածում էի, որ չի հարմարվի։ Բայց որևէ անգամ որևէ բողոք չի ունեցել։ Եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ հաստատ խոսել ենք։ Պատերազմի օրերին եղել է՝ օրը երկու անգամ է զանգել։ Ասում էի իրեն՝ Է՛ր ջան, միայն զանգի, ձայնդ լսեմ։ Խաղաղ շրջանում իրեն հաճախ էի տարբեր հարցեր տալիս՝ հասկանալու համար, թե ինչպես է իրեն զգում, հարմարվել է տղաների հետ, հո չեն նեղացնում իրեն։ Երբեք դժգոհություն իրենից չեմ լսել։ Միշտ ասում էր. «Մա՛մ, սաղ ցենտր ա»։ Նաև շատ էր սիրել Հայաստանը։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո միայն մեկ անգամ էինք եղել Հայաստանում։ Հետո արդեն եկել էր ծառայության մեկնելու համար։ Չենք խոսել իր՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին, բայց ասում էր՝ անպայման գնալու-գալու եմ։ Երբեմն զարմանում էի, որ Հայաստանում չապրելով՝ այդքան կապվեց հողին ու ջրին, երկրին, մարդկանց»։

Էրիկը եղել է օրինակելի զինվոր, շատ լավ տիրապետել է իր զենքին (ԱԳՍ-17): 2020 թ. օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից պարգևատրվել է իր պարտականությունները բարեխիղճ կատարելու, օրինակելի ծառայության և կարգապահության համար: Ունի բազում շնորհակալագրեր և պատվոգրեր:

Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրերին մայրիկն ամենօրյա կապի մեջ էր որդու հետ։ «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 11-ի առավոտյան։ Շատ տխուր էր իր ձայնը։ Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ, ասաց. «Մա՛մ, հարմար չէ խոսելուս տեղը, հեռախոսը լիցքավորում չունի, եթե մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, կիմանաս, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է»։ Հետո իմացա, որ իրենք պաշտպանել են Ակնայի (Աղդամ) դիրքերը, զորքին հոկտեմբերի 10-ին ասել են, որ ամսի 11-ին տեղափոխելու են Հադրութ։ Էրիկիս հետ խոսելուց հետո տագնապ ապրեցի, իմ մայրական բնազդը լավ բան չէր հուշում»։ Դա Էրիկի վերջին զանգն էր։

15 օր թշնամու դեմ պայքարելուց հետո Էրիկն անմահացել է հոկտեմբերի 11-ի երեկոյան Հադրութի շրջանի «Թութակներ» կոչվող տեղամասում՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ «բայրաքթարի» արձակած արկի հարվածից ստանալով բազմաբեկորային ծանր աստիճանի վնասվածքներ: «Հոկտեմբերի 11-ից հետո սպասողական վիճակ էր մեզ մոտ։ Հոկտեմբերի 14-ին իմացանք, որ տղաները զոհվել են»։

Իսկ հետո սկսվում են Էրիկի որոնումները։ «Տղաների մարմինները տեղափոխել էին, դրանից հետո նկարել, նկարներով պետք է նրանց ճանաչեինք։ Նկարը տեսել է եղբայրս, քրոջս ամուսինը, ես չեմ տեսել»։

Զոհվելուց հետո օրեր շարունակ փնտրել են Էրիկին։ «Իմ հարազատներն են պատմել՝ սկզբում գնում էին հիվանդանոցները, հետո դիահերձարանները։ Չէին գտնում իրեն։ Մի օր նստած էի, և մեկը կարծես ինձ ասաց՝ Էրիկը Մասիսում է։ Հետո նաև լսում էի իր ձայնը, որ «մամ» է կանչում։ Եղբորս ու քրոջս ամուսնուն ասացի՝ խնդրում եմ, գնացեք Մասիս։ Արձագանքեցին, որ արդեն երկու անգամ եղել են այնտեղ։ Ամեն տեղ եղել են այդ օրերին։ Էրիկիս գտել են հոկտեմբերի 19-ին։ Օրվա երկար որոնումներից հետո, երբ պետք է վերադառնային տուն, քրոջս ամուսինն ասում է՝ չեմ կարող Աննայի աչքերին նայել, քշում ենք Մասիս։ Հասնում են Մասիս, սկսում համակարգչով նկարները թերթել ու գտնում են Էրիկիս։ Իրենց ասել էի՝ Էրիկս Մասիսում է, «անհայտների մեջ»։ Չգիտեմ, թե որտեղից էի այդ ինֆորմացիան վերցրել»։

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Էրիկի հուղարկավորությունը։ Մայրիկը չի կարողացել նրան հրաժեշտ տալ, մի վերջին անգամ գրկել ու համբուրել, քանի որ, ինչպես ասում են, որդուն նրան «փակ» են տվել։ Սա տղաների մասին պատմություններում կարմիր թելով անցնող փաստ է։

Տիկին Աննան ցանկացել է իմանալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները պատերազմի դաշտում, ցանկացել է ավելի շատ տեղեկություն իմանալ սիրելի որդու մասին։ Նա որոշում է սոցիալական իր կայքի միջոցով Էրիկի մասին պարբերաբար ինֆորմացիա տարածել՝ հույս ունենալով, որ որդու ընկերներից որևէ մեկը կկապվի իր հետ։ «Էրիկի զոհվելուց 6-7 ամիս անց մի տղա է ինձ գրում՝ ծառայել եմ Էրիկի հետ, շատ եմ ուզում ձեզ հետ զրուցել։ Կարծես գանձ, կյանք գտած լինեի։ Գագիկը շատ լավ տղա է, կապը պահում է ինձ հետ, մշտապես զանգահարում։ Էրիկիս մահվան տարելիցին ընտանիքներով հանդիպեցինք։ Միասին ծառայել են, կռվի թեժ պահին միասին եղել։ Նա պատմեց այդ օրվա մասին։ Ինձ համար շատ ծանր էր այդ պատմությունը լսելը, բայց նաև ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվել, չէի ցանկանում ինչ-որ բաներ մութ մնային։ Էրիկս մարտի դաշտում անվախ է եղել, միշտ առաջինը, ռիսկով։ Տղաների մոտ չի եղել վախ բառը, մեր նահատակված ու ողջ մնացած տղաներն արժանի են մեծ հարգանքի ու պատվի»։

Էրիկը եղբայր ունի՝ Էմիլը։ Իհարկե, հիմա նա է մայրիկին ուժ տվողը։ Բայց տիկին Աննան իրեն ապրեցնող ևս մեկ կարևոր մարդու մասին է պատմում։ «Էրիկիս զոհվելուց երկու տարի հետո քրոջս տղան ամուսնացավ։ Մեկ տարի հետո ծնվեց նրա տղան։ Հոկտեմբերի 11-ին Էրիկս զոհվել է, հոկտեմբերի 10-ին ծնվել է քրոջս թոռը։ Այդ օրն անհանգիստ աղոթում էի մեր հարսիկի համար։ Մեկ էլ քրոջս տղան զանգեց՝ մո՛ք ջան, աչքդ լույս, Էրիկը ծնվեց։ Նա արևի մի շող է ինձ համար։ Իրավունք չունեի պահանջելու, որ իրենց երեխային իմ Էրիկի անունը տային, դա նրանց որոշումն է եղել, որն ինձանից թաքցրել են ու ինձ անակնկալ մատուցել»։

Հ.Գ. - Էրիկ Նահապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դիլիջանի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում