Քրդերի դեմ իրականացված հատուկ գործողություններում զոհվել է 3, վիրավորվել 9 մարդ
Թուրքիայի Հաքքարի նահանգում քրդերի դեմ իրականացված հատուկ գործողության ընթացքում զոհվել է 3, վիրավորվել 9 մարդ։
Գործողությունն իրականացվել է ընդդեմ Թուրքիայում արգելված համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ զոհերից երկուսը թուրք ոստիկաններ են, մեկը՝ զինծառայող։ Վիրավորները ևս Թուրքիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են։
Նահանգում ռազմական գործողությունները շարունակվում են։