Եվրոպական միությունն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Եվրամիությունն ու Ադրբեջանը անցկացրել են անվտանգության երկխոսության 6-րդ հանդիպումըԵՄ-ում:
Նշվում է, որ կողմերը կառուցողական մտքեր են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։
Կողմերը ողջունել են բարձր մակարդակի վերջին հանդիպումները, որոնք ցույց են տալիս երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու կողմերի ընդհանուր շահագրգռվածությունը:
ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կանոնավոր փոխանակումները արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտային կապերի ոլորտում համագործակցության խորացման ներուժը:
ԵՄ-ն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կենսական դերը։ Ադրբեջանը հաստատել է, որ ԵՄ-ն իր խոշորագույն առևտրային գործընկերն է։ ԵՄ-ն ընդգծել է Ադրբեջան գազի հուսալի մատակարարումների կարևորությունը միության էներգետիկ անվտանգության համար։
Կողմերը նաև կարևորել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության բոլոր համապատասխան ուղղություններով բովանդակալից աշխատանքը:
Ադրբեջանը նաև ընդգծել է վերականգնվող էներգիայի ավելացման իր հանձնառությունն ու հավակնությունները:
Ադրբեջանը կրկնել է Խաղաղության եվրոպական հիմնադրամին ուղղված իր պաշտոնական հարցումը: Մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը, նշվում է հաղորդագրության մեջ։