Մեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճ

«Խաղաղության խաչմերուկը» ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ տնտեսական կապերը կակտիվացնի․ Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով:

«Նախ և առաջ, շնորհավորում եմ բոլորիս՝ Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ։

Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու ոլորտի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության նոր ուղիները։ Համոզված եմ, որ այս միջոցառումը նոր խթան կհանդիսանա հատկապես Հայաստանի ֆոնդային բորսայի ակտիվացման համար։

Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի նոր ֆինանսական ռեսուրսների, ներդրումների և նոր գործիքների՝ տնտեսական զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահպանելու համար։ Գործող հնարավորությունները, մասնավորապես, միայն բանկային համակարգի միջոցներն, արդեն բավարար չեն տնտեսության աճը խթանելու համար։ Կարծում եմ՝ ժամանակն է ակտիվացնել ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության մեջ։

Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին շրջանի հաջողությունները պայմանավորված են մի շարք գործոններով՝ մակրոտնտեսական երկարաժամկետ աճ, հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի կայունություն, ֆինանսների հասանելիության աճ։

Երբ խոսք է գնում Հայաստանի տնտեսական զարգացումներից, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մեր տնտեսությունը մեծ թափով զարգացել է՝ գրանցելով միջինում 7–8 տոկոս տնտեսական աճ։ Մասնագետների շրջանում հստակ համաձայնություն կա, որ տնտեսական աճը բարձրացել է։

Դա դարձել է իրականություն կառավարության հետևողական ջանքերի, ինչպես նաև որոշ օբյեկտիվ արտաքին գործոնների ազդեցության շնորհիվ։ Այս գործընթացում մեծ դեր ունեն կառավարության կողմից իրականացվող հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են բարձրացնելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին ու օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները։

Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում կառավարության և Կենտրոնական բանկի կողմից մակրոտնտեսական կայունության ապահովման ուղղությամբ գործադրած ջանքերը։ Դա յուրաքանչյուր երկրի ներդրումային գրավչության հիմնասյուներից է։ Այդ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել բարձր աճի տեմպերը և գրանցել ցածր գնաճ՝ բացառիկ արդյունք՝ համաշխարհային մակարդակով։

Մեր երկրի զարգացման հիմնական ուղղություններն են՝ գիտությունը, կրթությունը և բարձր տեխնոլոգիաները։ Հայաստանը նպատակ ունի ձևավորել տնտեսություն, որը, մի կողմից, կարտադրի և կարտահանվի տեխնոլոգիական ու նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից՝ զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի առևտրային հոսքերը սպասարկելու կարողությունները։

Մենք ձգտում ենք հաստատվել աշխարհում որպես գիտելիքահեն հարթակ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա։

Այս նպատակով կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները՝ դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ, ինչպես նաև կրթական համակարգի բարեփոխումներով՝ ավելացնելով պետական բյուջեից հատկացումները կրթությանը և գիտությանը։

Մի քանի թիվ՝ 2020 թվականին գիտության ոլորտում ծախսերը կազմել են 13 միլիարդ դրամ, իսկ 2024-ին՝ 32 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.1 տոկոսը։ Կրթության ոլորտում 2020-ի 144 միլիարդ դրամ ծախսերը 2024-ին դարձել են 288 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը։

Մեկնարկել է նաև բեկումնային ծրագիր՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը, որի նպատակը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է և հետազոտական ու մշակումների էկոհամակարգի ձևավորումը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ։ Այս ոլորտի լավագույն ավանդույթները վերածվել են միջավայրի, որտեղ միահյուսվում են համաշխարհային տեխնոլոգիական հսկաները՝ NVIDIA, Synopsys, Siemens, Adobe և այլն, ինչպես նաև Հայաստանից սկիզբ առած հաջողակ ստարտափները՝ Pixart, Service Titan, և այլք։

Տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը։

Լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի հիմնարար պայմաններից են հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։

Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, և ակնկալվում է համաձայնագրի ստորագրումը։ Մենք հավատում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լինել համախմբող և ինտեգրող գործոն բոլոր երկրների համար։

Միայն բոլոր կողմերի մասնակցությամբ և կենսական շահերի համադրմամբ կարելի է ստեղծել համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ։

Այս նպատակով մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանում համագործակցության վերականգնմանը և ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի ակտիվացմանը։

Այս ամենին կարող է նոր թափ հաղորդել արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից են ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Հայաստանը մեծ թափով ձեռնամուխ է եղել արդարադատության համակարգի վերափոխմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի կառուցմանը։

Վերը նշված ուղղություններն ու նախաձեռնությունները նպատակ ունեն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք հարթում են ճանապարհը խաղաղ և բարգավաճող Հայաստանի ու Հարավային Կովկասի համար՝ մեր տարածաշրջանի ներդրումն ունենալու գլոբալ տնտեսական զարգացման, բնակչության բարեկեցության բարձրացման և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ինչպես նաև Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակի առթիվ։ Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»։