Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը փակ կլինի երթևեկության համար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։