Պայթյուն Սերբիայի ռազմական գործարանում. կան վիրավորներ
Սերբիայի Կրուշիկի ռազմական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է։
Այս մասին հայտնել է N1 հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով յոթ մարդ հոսպիտալացվել է։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութեր արտադրելու աշխատանքների ժամանակ։
Նշենք, որ մեկ օր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կրուշիկի գործարանը, ենթադրաբար, զինամթերք է արտադրում Ուկրաինայի համար։