Օրեր առաջ Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, հիմա նրան շարունակում է Փաշինյանը. Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանը հարձակվել է մեր եկեղեցիների, սրբավայրերի վրա, շատ տրամաբանական է կապը Փաշազադեի և Փաշինյանի գործողությունների միջև»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, սրբավայրերը, քրիստոնեության գաղափարախոսությունը, հիմա Փաշազադեին շարունակում է Նիկոլ Փաշինյանը։
«Դա սրբապղծություն է, թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցին, ողջ հոգևոր դասին։
Սա հետևողական պայքար է մեր եկեղեցու դեմ։ Եկեղեցին պետք է միասնաբար ոտքի կանգնի ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով, մեր ժողովրդի, այսօրվա պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի»,- սաց Է.Ղազարյանը։