Ուկրաինայի արտգործնախարարը մեկնաբանել է Զելենսկու և Պուտինի հանդիպման հնարավորությունը
Մենք կողջունենք Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է unn.ua-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ պատվիրակությունների վերջին ստամբուլյան հանդիպման ժամանակ ձեռք բերված երեք պայմանավորվածություններից մեկը վերաբերում էր պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստմանը. «Իհարկե, մենք կողջունենք այս հանդիպման անցկացումը ավելի լայն ձևաչափով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ»,-հավելել է նա: