Խնդրում եմ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Չալաբյան
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ, խնդրում եմ նրա Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա նաև նշել է. «Հիշեցնեմ, որ անցյալում Հայ Առաքելական Եկեղեցին բանադրանք էր կիրառում՝
- հերձվածանքների, սխալ ուսմունք տարածողների կամ
- եկեղեցու հեղինակությունը մերժողների նկատմամբ։
Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը»։