Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե ստանայիր հարցման տվյալներ, որ եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է. ԱԺ պատգամավորը` Փաշինյանի մասին
Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։
Դու էլ ստանայիր սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»: