Ուկրաինան նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, թե որքան կորուստներ է կրել ռուսական բանակը մեկ տարվա ընթացքում:
Այս մասին նշել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը:
Տարեսկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները կազմել են 190 հազար սպանված և վիրավորված զինվոր:
Գլխավոր շտաբի տվյալներով՝ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է մոտ 986,080 զինվոր։
Օրական կորուստները կազմում են մոտավորապես 1,140 մարդ։