Նիկոլը խնդիր է դրել քայքայել, կազմալուծել Եկեղեցին, որ Ալիևը վստահ լինի՝ հայերը այլևս երբեք գլուխ չեն բարձրացնի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ա՜յ հիմա հիշեցի, թե ինչո՞ւ հանկարծ սկսվեցին հարձակումներ Եկեղեցու և եկեղեցականների դեմ։ Քիչ առաջ հիշեցի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի, Ադրբեջանի մեջլիսի անդամներից մի քանիսի ու Ալիևի խոսքերը, որ Հայաստանի Եկեղեցին ռևանշիզմի օջախ է։ Հիմա արդեն պարզ է՝ Նիկոլը խնդիր է դրել քայքայել, կազմալուծել Եկեղեցին, որպեսզի Ալիևը վստահ լինի, որ հայերը այլևս երբեք գլուխ չեն բարձրացնի Ադրբեջանի և Թուրքիայի գերիշխանության դեմ։
«Ապրես» Նիկոլ, տաղանդավոր կատարող ես, իսկապես արժանի ես Էրդողանի գովասանքին․․․»։