Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հետագայում ավելի խայտառակ մի քանի այլ գործեր ևս կհրապարակեմ, ո՞վ եք դուք. Նաիրի Սարգսյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.
«Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութով անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների կասեցմանը՝ նշելով, որ մի քաղաքացի հրաժարվում է հանձնել իր տարածքը՝ ոչ համարժեք փոխհատուցման պատճառով, ինչը պետությանը արժեցել է ավելի քան 32 մլն դոլար։ Սարգսյանը կասկածի տակ է դրել, որ առհասարակ ունենք դատարան եւ դատական համակարգ։ Դրան պատասխանել է ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հորդորելով չթիրախավորել դատարաններն ու չտիրաժավորել չստուգված բնորոշումներ: Ըստ նրա` վերոնշյալ դատական գործով մայիսի 13-ի նիստը հետաձգվել է կողմերի հաշտության հիմքով։ «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

— Ձեզ կոչ են անում զերծ մնալ դատարաններին թիրախավորելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես էլ կոչ եմ անում, որ իրենք զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով: Այսինքն՝ նորմա՞լ է, որ 30 միլիոն դոլարից ավելի տանք, որպեսզի ճանապարհ կառուցենք, մենք բոլոր հարկատուներով դրա տոկոսները վճարենք, այդ ընթացքում երթեւեկենք կողքի՝ նեղ փողոցներով, որի պատճառով եղել են հարյուրավոր վթարներ, քանի որ այդ չորս գիծ ունեցող ճանապարհը դառնում է երկու գիծ, ինչի հետեւանքով ճանապարհը խայտառակ կերպով ծանրաբեռնվում է, քանի որ այնտեղով նաեւ երթեւեկում են մեծ մեքենաներ՝ «ֆուռեր»: Նույնիսկ բնակիչներ կան, ովքեր իրենց տները լքել են նման խայտառակ վիճակի պատճառով. դա նորմա՞լ է: Շատ կցանկանամ ԲԴԽ-ն վիճակագրության տվյալներն ուսումնասիրի եւ տեսնի, թե Գուսան Շերամի փողոցի վրա քանի ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես նաեւ հաշվի, թե այդ 30 միլիոնից ավել դոլարի վարկը, որը վերցվել է Ասիական զարգացման բանկից, քանի տոկոս է վճարվում: Սա ես դեռ 10 կիլոմետրի՝ Բաբաջանյան-Աշտարակի մայրուղու գումարի մասին եմ խոսում, դեռ այն մնացածին չեմ անդրադառնում, իսկ ընդհանուր՝ Հյուսիս-հարավը հարյուրավոր միլիոն դոլարներ են: Այսինքն՝ այդ ողջ ծրագիրն է Երեւանի մասով խափանում, եւ այդ դատավորը նիստ չի անում, արդեն քանի տարի է: 2017 թվականից այդ վեճը գնում է: Հիմա ինչպես չասեմ, որ դատարան չկա: Ինչո՞ւ են նեղանում:

— ԲԴԽ մամուլի խոսնակն ասում է, որ տեսանյութին առնչվող վերջին դատական նիստը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության գալու հիմքով:

— Դա չճշտված տեղեկություն է, որովհետեւ ես երկու կողմերից էլ ճշտել եմ, որ հաշտության որեւէ խոսակցություն այս պահին չկա: Եվ Արշակ Արշակյանը՝ հողի սեփականատերը, եւ քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը, դեռեւս որեւիցե հաշտության համաձայնության չեն եկել: Խոսակցություն է եղել, որ պետք է գույքի լրացուցիչ գնահատում կատարվի: Այսինքն՝ Ասիական զարգացման բանկը պիտի ֆինանսավորի, նոր գույքի գնահատողներ բերեն, որից հետո նոր հասկանան՝ փոխադարձ համաձայնո՞ւմ են այդ գնի շուրջ, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ այս ամենը կարող է տեւել եւս ամիսներ: Հետեւաբար, այս պահի դրությամբ փաստում ենք, որ հաշտություն չկա` հողի հետ կապված: Ես խոստանում եմ, որ հետագայում նմանատիպ եւ ավելի խայտառակ մի քանի այլ գործեր եւս կհրապարակեմ, եւ սա կլինի իրենց ասածի պատասխանը: Շատ եմ ցանկանում մամլո խոսնակին մի հարց ուղղել՝ ինքը տեղյա՞կ է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր 8 տարի է, ինչ կալանավորված են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ո՛չ մեղավոր են, ո՛չ անմեղ եւ այսպես 8 տարի շարունակ եւ դեռ անորոշ գտնվում են անազատության մեջ: Չկա վճիռ, որպեսզի մարդը կարողանա դիմել վաղեմության հիմքով ազատ արձակվելու համար կամ կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում: Մարդու բոլոր իրավունքները խախտված են եւ առանց դատավճռի գտնվում է անազատության մեջ: Եվ, օրինակ, եթե դատավորը որոշի արդարացնել այդ մարդուն, կնշանակի, որ 8 տարի նրա կյանքն անհիմն խլել են՝ առանց դատավճռի: Նմանատիպ գործերը թողած՝ եկել են ինձ են դաս տալի՞ս: Ո՞վ եք դուք:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում