Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան նոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով
Ուկրաինական կայքերը հաղորդում են, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվում «Շահեդներ»-ի հետ մեկտեղ՝ «Բանդերոլ» նորագույն թևավոր հրթիռներով։
Ավելի վաղ Ուկրաինան հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ օգտագործել «Բանդերոլ» նորագույն թևավոր հրթիռը՝ մեծ բեկորային մարտագլխիկով։
Հաղորդվում է, որ հրթիռը կարող է օգտագործվել անօդաչու թռչող սարքերի և ապագայում՝ «Մի-28Ն» հարձակողական ուղղաթիռների կողմից։
Սարքի թռիչքի արագությունը հասնում է 600 կմ/ժ-ի, իսկ թռիչքի հեռավորությունը՝ մինչև 500 կմ։