Համասը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայում 60-օրյա հրադադարի շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում մարտական գործողությունների 60-օրյա հրադադարի շուրջ։
Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Նախկինում «Times of Israel»-ը գրել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ նոր ծրագիրը նախատեսում է 60-օրյա հրադադար և 10 պատանդների ազատ արձակում։
Այս ծրագիրը նաև ենթադրում է ՄԱԿ-ի կողմից Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության վերականգնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը չի պարունակում Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու խոստումներ։