Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային բախումներ են սկսվել
Աֆղանստանի Հելմանդ նահանգում զինված բախումներ են տեղի ունեցել պակիստանցի զինվորականների և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև։
Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ հակամարտությունը ծագել է Պակիստանում անցակետի կառուցման ֆոնին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Մի շարք տելեգրամյա ալիքներ նշում են զոհերի և վիրավորների մասին, սակայն հստակ թիվ չի նշվում: