Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . Փաշինյան

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ֊ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։

 

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ Դուք նոր շունչ կհաղորդեք հայ-ուրուգվայական հարաբերություններին։ Դրանք միշտ եղել են բարեկամական և միտված են եղել մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, պետք է նայենք ապագային և ձեռնարկենք ապագային միտված քայլեր։ Այդ ներուժը կա՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Ես ինքս համոզվել եմ այդ մասին իմ այցելությունների ընթացքում»,- նշել է նախագահը։

Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է. «Ուրախ եմ գտնվել Հայաստանում և լիովին պատրաստ եմ իմ նոր պաշտոնում հնարավորության սահմաններում նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը»։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին՝ ընդգծվել է ոլորտային նախաձեռնությունների ընդլայնման և համատեղ ծրագրերի իրագործման նշանակությունը։

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Բարոլինին ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևոր դերը երկկողմ գործընկերության ամրապնդման գործում՝ նշելով, որ նման շփումները խորացնում են փոխադարձ վստահությունն ու գործընկերային դաշտը։

Կարևոր տեղ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման թեման։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանում ուրուգվայական «Սեյբա» կենտրոնի ներկայացուցչության հիմնելու հնարավորությունների շուրջ։

Անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են բազմակողմ ձևաչափերում անխոչընդոտ և կառուցողական փոխգործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման շարունակական գործիք։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՄԱԿ Կենսաբազմազանության COP-17 խորհրդաժողովին՝ 2026 թվականին կայանալիք համաժողովին առնչվող հարցեր, որի շրջանակում կողմերը կարևորել են համատեղ դիրքորոշումների ձևավորումն ու փոխգործակցության խորացումը։