Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 384.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.59 դրամ (նվազել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (աճել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով, վաճառվում է 437-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.82 դրամով, վաճառվում է 4.94-5.08 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 437 դրամով:
Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.87 դրամով: