Կատարը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան դեմ են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ դեմ են արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն։
Այս մասին հայտնել է Axios կայքը:
Աղբյուրները հայտնել են, որ նրանք դեմ են արտահայտվել Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածին և կոչ են արել Թրամփին շարունակել նոր միջուկային համաձայնագրի հարցի շուրջ քննարկումները:
Նրանք մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է իրենց դարձնել Իրանի կողմից պատասխան հարվածի թիրախ, քանի որ իրենց տարածքում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ։
Axios-ի փոխանցմամբ՝ Կատարի էմիրը Թրամփին ասել է, որ նման սցենարի դեպքում ամենաշատը կտուժեն Պարսից ծոցի երկրները։
Սաուդյան Արաբիան և Կատարը նույնպես մտահոգություն են հայտնել Իրանին Իսրայելի կողմից հնարավոր հարվածի վերաբերյալ։