Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետին և փոխկապակցված 9 անձի հրավիրել են Դատախազություն․ Հետք

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին: Այս մասին գրում է Հետք-ը:

Արտյոմ Մովսեսյանից բացի, Դատախազություն են հրավիրվել նաև կինը՝ Ալբինա Մարկոսյանը, զավակները՝ Մարի և Արեգ Մովսեսյանները, վերջիններիս անչափահաս քույրն ու եղբայրը, Արտյոմ Մովսեսյանի կնոջ հայրը՝ Վահան Մարկոսյանը, վերջինիս դուստրը՝ Էվելինա Մարկոսյանը, եղբոր տղան՝ Վահե Մովսեսյանը և աշխատակիցներից մեկի ամուսինը՝ Կարեն Արոյանը:

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը 2004թ․-ից մինչև 2004թ. հունիսը զբաղեցրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի դուստրը՝ Մարի Մովսեսյանը, 2023թ. նոյեմբերից դարձել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր:

«Հետքը» դեռևս 2024թ. մայիսին անդրադարձել էր Մովսեսյանների հայտարարագրած ունեցվածքին: Նրանք զգալի կարողություն ունեն:

Եթե դիտարկենք միայն Արտյոմ Մովսեսյանի կնոջ 2023թ. հայտարարագիրը, ապա ավելի քան 1 մլրդ 182 մլն դրամ և 106 մլն դոլար հանձնած փոխառություն է ունեցել:

Փոխառության մեծ մասը տրվել է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին: Ընկերությունը հիմնվել է 2016թ. հունիսի 20-ին, Արտյոմ Մովսեսյանի եղբոր՝ Աշոտ Մովսեսյանի կողմից: Սակայն, 6 ամիս անց ընկերության սեփականատերը փոխվել է, և միանձնյա սեփականատեր է դարձել Արտյոմ Մովսեսյանը:

Մասնավորապես՝ Մովսեսյանները «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին տարբեր փոխառություններ են տվել: Արտյոմ Մովսեսյանի՝ սեփական ընկերությանը հանձնած փոխառության չափը 2023թ. վերջին կազմել է մոտ 213 մլն դրամ, կնոջը՝ Ալբինա Մովսեսյանի փոխառության չափը՝ 1 մլրդ 52 մլն դրամ և 10 հազ. ԱՄՆ դոլար, իսկ դատավորի օգնական դուստրը՝ մոտ 40 մլն դրամ և 40 հազ. դոլար:

Ալբինա Մարկոսյանի միայն 2023թ. եկամուտը կազմել է 1 մլրդ 120 մլն դրամ:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագիրն անմիջապես չի հանրայնացնում: Այսինքն՝ այս փուլում հայտնի չէ, թե Դատախազությունը Արտյոմ Մովսեսյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող որ գույքը, ինչ չափի դրամական միջոցներ ու այլ սեփականություններ է դիտարկում՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող:

Դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձինք, ծանոթանալով ուսումնասիրության նյութերին, կարող են ներկայացնել ապացույցներ, հայտնել դիրքորոշումներ, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում: