Թուրքիան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը. Էրդողան
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին և իր ներդրումն է ունենում այդ ընթացքի մեջ։ Այդ մասին իր մոտ հավատարմագրած լրագրողներին հայտնել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ուրախ ենք, որ հորիզոնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը: Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին: Մենք նաև դրանում անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել հետագայում: Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի և Հայաստանի և մեր երկրի համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:
«Մենք հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք անցնում Հայաստանի հետ»,- հիշեցրեց էրդողանը և շարունակեց. «Երբ խաղաղություն և կարգավորում ձեռք բերվի, մենք կտեսնենք, որ մեր երկրները միայն կշահեն դրանից: Դրանում կասկած չունենք»։